ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոց սահմանելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է «RIA Novosti» գործակալությունը:

«Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը:

Անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել: Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին ձեռնարկել: Ռուսական կողմը հարվածել էր ուկրաինական նավին և կրակ բացել, այնուհետև կալանել էր ուկրաինական 3 նավերը: