4 համագյուղացիների միջեւ ծեծկռտուք է եղել. 22-ամյա երիտասարդը դանակահարել է մեկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

Նոր Նորք դանակահարություն կրակոցներ

Հունիսի 3-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում նա հայտնել է, որ դեպքի հանգամանքները չի հիշում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրում չորս համագյուղացիների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա երիտասարդին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

22-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին՝ հարցաքննության:

--00--ԱՀ