Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է․ ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

հիվանդանոց

Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

--00--ՀԱ