Մյունխենում ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Մյունխենյան համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ  են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: