Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 5, 24News

․

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09:20–ի սահմաններում ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել,  որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի  Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

--00--ԱՀ