Լևոնն ու Սերժը հրաժարականի ինստիտուտը պահեցին, իսկ Նիկոլն իր անձը գերադասեց՝ գնալով դավաճանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Լևոնն ու Սերժը հրաժարականի ինստիտուտը պահեցին, իսկ Նիկոլն իր անձը գերադասեց՝ գնալով դավաճանության։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ դավաճանությունն ավելի ծանր հանցանք է, քան թալանը, բայց հայերի համար անձնական շահն ավելի կարևոր է, քան հայրենիքը։ 

Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքը խաբելով ապրել է, իսկ ժողովուրդը արժեքների և տրամաբանության դեգրադացիայի մեջ է և չի ուզում դա հասկանալ։ 

Ըստ նրա՝ արժեքային ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ հավ գողացողին և հայրենիք ծախողին նույնացնում են, բայց մեծ հաշվով անբարոյականություն է Փաշինյանի մնալը։

Մանրամասները՝ տեսանյութում։