Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի. նա անհատ ձեռներեց էր․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

կախվել

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի  74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով պեմզաբլոկի արտադրամաս էր աշխատեցնում:

--0--ԱՀ