Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

արամ

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը՝ մենագրություն։

2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։

Արամ Սիմոնյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։

Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ 

--00—ԼՄ