Հացադուլ անող կինոռեժիսորի խնդրի մասին ՄԻՊ-ը գրություն է ուղարկել մշակույթի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ:

Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ պաշտպանը գրություն է ուղարկել մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը: