Ընդդիմությունն այլ անելիք չունի, քան խորհրդարան վերադառնալը, խնդիրները հրապարակում չպիտի լուծվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

«Ընդդիմությունն այլ անելիք չունի, քան խորհրդարան վերադառնալը, վտանգներ մենք էլ ենք տեսնում, բայց խնդիրները Ֆրանսիայի հրապարակում չպիտի լուծվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով մեկ ամսից ավելի տևող ընդդիմության հանրահավաքներին և Արցախի հարցի վերաբերյալ հնչող մտահոգություններին:

«Տրամաբանական չէ մեկ ամիս բոյկոտել, հետո գալ խորհրդարան և պարտադրել սեփական օրակարգը, ընդդիմությունը սեփական օրակարգը բերելու քաղաքական կշիռ չունի: Ընդդիմությունն իր հարցերը նախարարներին կարող է խորհրդարանում տալ, ոչ թե գնա նախարարության շենքերի դիմաց ակցիաներ անել: Արցախի հարցը հայտարարություններով չի լուծվելու, չպետք է քաղաքական լարվածություն ստեղծել»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։