Բանակը «տուպիկի» առջև են կանգնեցրել. ԶՈՒ-ում ԳՇ պետի հավակնորդ չկա. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

«2018-ից հետո այնպիսի ֆիլտրացիա է արվել ԶՈՒ-ում և անվտանգային համակարգում, ի դեպ, և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, որ այս պայմաններում իշխանության սարսափներն արդեն չափից ավելի ծայրահեղացված են: Եվ այն, որ ԶՈՒ-ում չկան ԳՇ պետի հավակնորդներ, այն պատճառով է, որ 2018-ից հետո այս իշխանությունում ստեղծվել է իրավիճակ, որ շատ զինվորականներ ուղղակի թքել դուրս են եկել համակարգից, կամ նրանց ճնշելով ստիպել են հեռանալ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրն այն է, որ այն աստիճանական զարգացումը, որը լինում էր զինվորականների մոտ տարիների ընթացքում՝ կանգնել է»,- նշել է Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական պայքարին ու շարժմանն առընչվող այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: