Հայաստանը մինչև տարեվերջ պատրաստվում է 12 միավոր Су-30СМ կործանիչ գնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

«Ռիա նովոստի»-ն, մեջ բերելով IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությունը, գրում է, որ Հայաստանը պլանավորում է մինչև 2019 թ. վերջ կամ 2020 թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ  ընդհանուր առմամբ Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: 

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քա՞նի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է: