Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Ըստ Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի՝ Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով:

2018 թվականի հունիսի 15-ին Ավետիք Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, սակայն 2019 թվականի հունվարի 31-ին ազատվել էր պաշտոնից։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Էլոյանի նշանակման հարցում մեծ դերակատարում էր ունեցել Տիգրան Ավինյանը, իսկ որպես աշխատանքից ազատման  պատճառ նշվում էր այն, որ, թեև վարչապետը ամանորը Հայաստանում անցկացնելու ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին, էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի մոտ: