ԵՍ 99 տոկոսով վրացի եմ, 1 տոկոսով՝ հույն․ Սահակաշվիլին ԱՄՆ-ում ԴՆԹ թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

«Новости-Грузия» գործակալությունը գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխաեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ԴՆԹ թեստ է հանձնել, որ ինքը «գրեթե 99 տոկոսով վրացի է»։

«Պարզել եմ, որ մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ։ Այդ ուսումնասիրությանը համապատասխան՝ Իրանը և Թուրքիան կապված են Վրաստանի հետ, քանի որ այդ երկրներում պատմականորեն վրացիները շատ են: Պարզվել է, որ  դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ», - գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում:

Սահակաշվիլին նաև նշել է, որ «հարգում է բոլոր հարևաններին, և, իհարկե, սիրում Վրաստանի հայրենասերներին, որոնք ներկայացնում են բոլոր էթնիկ խմբերը», ապա կոչ արել թեստ հանձնել բոլոր նրանց, որոնց մշտապես այլ էթնիկ պատկանելություն են վերագրել: