Բեռնատարի հարվածից գազի արտահոսք է եղել. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 18-ին՝ ժամը 02:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 տան դիմաց գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը: