Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: