Քաղաքական ֆուտբոլ․ կառավարության անդամները 8։2 հաշվով հաղթել են պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ օրենսդիրի և գործադիրի ներկայացուցիչները ֆուտբոլ են խաղում։ Մխիթար Հայրապետյանը լուսանկարներին կից գրություն է թողել, որը ներկայացնում են ստորև։

«Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։

Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին», - գրել է Հայրապետյանը, ապա հավելել․ «Կառավարությունն այս անգամ ուժեղ գտնվեց. պարտվեցինք գերխոշոր հաշվով՝ 2:8»։