Շտապօգնության մեքենան արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ում՝ փետրվարի 18-ին՝ ժամը 01:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.):