ԼՀԿ-ն որոշել է բարձրացնել ԱԺ խմբակցությունների դերը. Մարուքյանն օրինագիծ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որը միտված կլինի խորհրդարանական քաղաքականուժերի դերի բարձրացմանը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ճեպազրույցի ճամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար ԷդմոնՄարուքյանը։

«Օրինակ՝ խմբակցությունը, դիմելով սահմանադրական մարմնին, կարող է վարչապետի թեկնածու առաջադրել, բայց ՀՀ նախագահի թեկնածու չի կարող, պետք է գնա, ընկնի, ստորագրություններ հավաքի։ Խմբակցությունը չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար նախաձեռնություն իրականացնել, ինչպես նաև ՍԴ դիմելու հետ կապված խնդիրներ կան»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը նախ պետք է ուղարկեն ԲՀԿ, «Իմ քայլը» խմբակցություններին և պաշտոնապես շրջանառեն: