Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

80212_b.jpg

Հունիսի 10-ին՝ ժամը 16։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00--ՀԶ