Չպետք է խորհրդարանական կառավարումը չհամտեսած՝ նորից հետ գնանք․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 18, 24News

Thumbnail

Հարգում եմ մեր գործընկերների մոտեցումը, բայց չենք պաշտպանում. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության առաջարկին՝ մեկ տարում անցկացնել սահմանադրական  փոփոխություններ, անցում կատարել կիսանախագահական համակարգի, և ապա անցկացնել  նախագահական ընտրություններ:

«ՀՀ-ն անցել է ավելի ժողովդավարական կառավարման մոդելի, որը չի սկսվել: Նախկինում՝  1991-ի սահմանդրությամբ, եղել է ամբողջական նախագահական կառավարում, որն ունեցել է անպատկերացնելի լիազորություններ, այնուհետև 2005-ին կիսանախագահական, իսկ 2018թ-ին գնում է պառլամենտական կառավարման: Մենք չպետք է խորհրդարանական կառավարումը չհամտեսած՝ նորից հետ գնանք, կարծում եմ՝ դա հետընթաց է, և պետք է առաջ գնանք, սուպերվարչապետականից էլ առաջ շարժվենք, ու գանք խորհրդարանականի»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ իրենք եվրոպական մոդելի կողմնակից են և շարունակում են դա պնդել: «Կիսանախագահական համակարգը հետընթաց կլինի համակարգի համար, էլ չասեմ, որ եթե այս համակարգը չլիներ, հեղափոխություն չէր լինի, սա ժողովրդական, ներառական կարող է դառնալ»,-ասաց նա: 

Ըստ նրա, եթե բոլոր բարեփոխումներն իրակացվեն, ընդդիմության լիազորություններն ավելանան, սուպերվարչապետական համակարգից հրաժարվեն և լիարժեք խորհրդրականական կառավարման գնան, ՀՀ-ն կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում, իսկ դրա համար, նրա խոսքով, հնարավորությունները կան: