Հաիթիում 38 մարդ է գերեվարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

․

Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է France Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո:

Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք:

--00--ԱՀ