«Յունիբանկի» սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%-ով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության  «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:

«Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: «Յունիբանկն» ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ զարգացման համար: 2018թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%»,- նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ.-ին բանկի տրամադրած անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ ՀՀ դրամ: