Կապանում 80-ամյա կինը ռետինե ճկուն թելով կախվել է ննջասենյակի դռնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Սյունիքի մարզում փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապանի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։ Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շաք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։