Երևանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 18-ին՝ ժամը 11:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի 25-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Դ. Փ.-ի բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Մաջիթ Աղամիրզայի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1967 թ.) դին: