Փաշինյանն այս ընդդիմության ծնունդն է, ամեն ինչ արել են, որ նա շարունակի իշխել. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Փաշինյանն այս ընդդիմության ծնունդն է, ամեն ինչ արել են, որ նա շարունակի իշխել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունը հանուն իշխանության նսեմացնում է ՀՀ արժանապատվությունը, նրա գործողությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ-ում գտնվելու ժամանակ քծնանքի սիմֆոնիա էին։

Նորիկյանի կարծիքով՝ ընդդիմադիրներն իրավունք չունեն բողոքեն Փաշինյանից և ստեղծված իրավիճակից, քանի որ սա իրենց ստեղծածն է, Արցախի հարցը տապալողները չեն կարող փրկել Արցախը։ 

Ըստ նրա՝ Արցախը փրկելու համար պետք է Արցախում ապրել, այլ ոչ թե Երևանում՝ կես միլիոն դոլարանոց տներում։

Մանրամասները՝ տեսանյութում։