Անընդունելի են այսպես կոչված «միջանցքի» մասին ձևակերպումները․ ունենք 1 միջանցք, դա Լաչինի միջանցքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև այսպես կոչված «միջանցքին»։

Թեմային առնչվող հատվածը՝ ստորև․

Հարց - «Ալ Ջազիրա» - Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված «միջանցքի» մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ