Իշխանությանը հայհոյելով օրը սկսող չինովնիկները հայհոյելով էլ ավարտում են․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Նախորդ իշխանությունը հետ չի վերադառնա։ 24News- ի հետ զրույցում նման վստահություն է հայտնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Մեր դիտարկմանը, որ վարչապետն ԱԺ ամբիոնից նշել էր, թե նախկին իշխանության ժամանակ նշանակված որոշ պաշտոնյաներ այժմ օրը սկսում են ներկա իշխանությանը հայհոյելով՝ Աղազարյանը նշել է, որ այդ պաշտոնյաներն օրը ոչ միայն սկսում, այլև ավարտում են հայհոյելով։

Պատգամավորը հույս ունի, որ նախկինում նշանակված պաշտոնյաների մեծ մասը կկարողանա նոր իրավիճակին համակերպվել և աշխատել։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում