Այլ երկրները մեզ դժկամությամբ են դոլար տալիս. մտավախություն ունեն, որ կուղարկենք ՌԴ. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հայաստանի առևտրային բանկերը դժկամությամբ եմ կանխիկ դոլար տալիս հաճախորդներին, քանի որ Հայաստանի հետ գործընկեր Կենտրոնական բանկերն ավելի դժվարությամբ են մեր երկրին տալիս այդ արտարժույթը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է փոխանցվել ռուսական կողմին։ Այդ մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 

«Բանկերն ուղղակի որոշակի վարքագիծ են ցուցաբերում՝ ելնելով դրանից։ Եթե դրսից արտարժույթով դոլար է գալիս, ապա բանկերը մեծ հաճույքով այն կփոխանցեն ձեր դոլարային հաշվին։ Կանխկին ու անկանխիկն էապես իրարից տարբեր են», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՏՏ