Հակառուսական նոր պատժամիջոցներ․ ութ մարդ կընդգրկվի ԵՄ-ի սև ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Եվրամիությունը Կերչի նեղուցի իրադարձությունների համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ միաձայն որոշում կընդունի առաջիկա շաբաթներին։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով Բրյուսել, որտեղ նա մասնակցելու է Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Առաջիկա շաբաթներին ԵՄ-ն Կերչի նեղուցի իրադարձությունների համար միաձայն որոշում կընդունի նոր պատժամիջոցների վերաբերյալ», - հայտարարել է նա: Եվրոպական աղբյուրների տվյալների համաձայն՝ խոսքը ԵՄ-ի սև ցուցակում ութ մարդու մտցնելու մասին է: