Ձմեռային վոլեյբոլի մրցաշարում Հայաստանի թիմը 2:1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Վրաստանի Բակուրիանի մարզավանում անցկացվել է ձմեռային վոլեյբոլի (ձյան վրա) «Եվրոպա-տուր» մրցաշարը՝ Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Լեհաստանի  տղամարդկանց 12 թիմերի մասնակցությամբ:

Հայաստանի թիմը մեկնարկային խաղում 2:1 հաշվով հաղթել է թուրքրեին, այնուհետև նույն` 0:2 հաշվով պարտվել Ռուսաստանի և Վրաստանի թիմերին՝ գրավելով 7-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Լողափային վոլեյբոլի Հայաստանի թիմը պատրաստվում է մայիսի 24-27-ը Լոնդոնում անցկացվելիք միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը: Այն օլիմպիական վարկանիշային է:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է երկրորդ խմբում ու կմրցի Անգլիայի, Բուլղարիայի և Շվեյցարիայի թիմերի հետ: