Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հաշտվեն, այլընտրանք չունեն. Աշոտ Բլեյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հաշտվեն, այլընտրանք չունեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։

Բլեյանի համոզմամբ՝ մենք պետք է կարողանանք օգտագործել մեր հասարակության ստեղծագործ պոտենցիալը, պետք է գերակայի մասնակցությունը, այսինքն՝ բոլորը, այդ թվում և Ֆրանսիայի հրապարակի ընդդիմադիրները, պետք է ներառվեն օգտակար աշխատանքներում։

Բլեյանի կարծիքով՝ հենց ստեղծագործականությունն է մեր առավելությունը, որը մենք չօգտագործեցինք ադրբեջանցիների հետ փոխհարաբերություններում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։