Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Փետրվարի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Արմեն Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 3 խմ փայտանյութ: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ մասնատելով մեկ հատ քամատապալ ծառ և հավաքելով թափուկ փայտանյութ: 

Վարորդն ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով՝ իր վարած մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ստուգման են ենթարկել Լյուդվիգ Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 4 խմ փայտանյութ: Վարորդը համապատասխան փաստատուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գևորգ Մ.-ին:րգ Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի «Լոռի» հանգստյան տան մոտակա անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ 3 կանգուն ծառեր հատելու միջոցով: 

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Կատարվում է քննություն: