Իշխանությունը վախվորած է, չունի իր քայլերի պատասխանները․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու քաղաքական մեկնաբանությունները բավարար չեն, թեև երևութ ունի և՛ դրական, և՛  բացասական կողմեր։ Այդ մասին 24TV- ի եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, Աժ արտաքին հարաբերություններին նախկին նախագահ Արտակ Զաքարյանը։

Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ գործընթացը կազմակերպվեր պետական բոլոր ընթացակարգերը պահպանելով, լիներ համաձայնագիր, որտեղ շարադրված լինեին պարտավորությունները, խնդիրները, մասնակցության նպատակը, ժամկետներ, լիներ խորհրդարանական  վավերացում։

«Կան հարցեր, որոնք բաց են, և իշխանական որևէ ներկայացուցիչ չի խոսում դրա մասին։  Եթե մեր իշխանությունները կարողանան այս գործընթացին հետևել և տանել  այնպես, որ բացասական կողմերը  հանարավորինս հարթվի ժամամանակի ընթացքում։ Դա, իհարկե, վատ չէ, բայց եթե նրանք վստահ լինեին, որ խնդիրներ չենք ունենալու հետագայում, կբերեին խորհրդարանում վավերացման և այնտեղ կհնչեցնեին բոլոր հարցերի պատասխանները»,- ասեց նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։