Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներից Խաչատուր Պողոսյանն ազատ է ազատվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներից Խաչատուր Պողոսյանն ազատ արձակվեց:

Այս մասին տեղեկանում ենք shantnews.am կայքի տեսանյութից: Դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը ազատել պատժի հետագա կրումից` պատժի հետագա կրումը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով, և նրան անհապաղ ազատել դատական նիստերի դահլիճից:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանը ևս դեմ չէր միջնորդությանը: «Նա ակամա հայտնվել է մարդկանց ձեռքին, ովքեր օգտագործել են նրան, նա արժանի է խղճահարության»,- դատարանի դահլիճում հայտարարեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք բերելով, 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը: