Ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամներն այցելել են սահմանապահ ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Փետրվարի 16-ին մարտական դիրքերում պետական սահմանի պահպանություն իրականացնող ոստիկանության զորքերի մարտական հերթափոխի զինծառայողներին այցելեցին ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նախագահի տեղակալ, ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանն ու խորհրդի կազմում ընդգրկված երեք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախագահ Ավետիս Ավետիսյանը, «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Գևորգ Տեր-Գևորգյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

Thumbnail

Նրանք ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Սամվել Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցին խրամատներում, ծանոթացան զինծառայողների կենցաղային, մարտական պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, նրանց հուզող հարցերին:

Thumbnail

Հասարակական խորհրդի դիտարկումները կներկայացվեն ոստիկանության պետին։