ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի  ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։