Փաշինյանը Արցախի կարգավիճակը գցում է ռուսների վրա՝ հասարակությանը պատրաստելով զիջումների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Փաշինյանը Արցախի կարգավիճակը գցում է ռուսների վրա՝ հասարակությանը պատրաստելով զիջումների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Բանախոսի համոզմամբ՝ Փաշինյանի հայտարարություններն աբսուրդ են, քանի որ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական հաղթանակ էին Հայաստանի համար։ 

Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանը, խոսելով Արցախին տրված օգնության մասին, դժգոհություն է սերմանում արցախցիների նկատմամբ, քանի որ Հայաստանում էլ սոցիալական լուրջ խնդիրներ կան։ 

Ըստ մեր զրուցակցի՝ այս իշխանությունը լուրջ խնդիրներ է բերելու հայ֊ռուսական հարաբերություններին, բայց Մոսկվան, զբաղված լինելով Ուկրաինայում, հետաձգում է հարցը։ Ավելին՝ Կրեմլը չի միջամտում ՀՀ ներքաղաքական պայքարին, իսկ դա խնդիր է դառնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։