ՔՊ-ն գլխավոր դատախազի թեկնածուի հարցում դեռ վերջնական որոշում չունի 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավոր դատախազի թեկնածուի հարցում դեռ վերջնական որոշում չունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կուսակցության խորհրդարանական համանուն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՔՊ-ն երկու թեկնածուի՝ Աննա Վարդապետյանի և Վլադիմիր Վարդանյանի մասին քննարկումներ է անցկացնում։ 

«Երբ որ վերջնական որոշում լինի, դրա մասին կհայտարարենք», - ասաց նա։

--00—ԼՄ