Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

nr.thumb_.jpg

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Երեկ՝ հունիսի 15-ին, հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 13:2 հաշվով առավելության է հասել գերմանացի Ալբերտ Լավրենցի նկատմամբ, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը 6:0 հաշվով հաղթել է Գերմանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լուկաս Բենզինգին, իսկ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը 9:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Օլիվեր Պադային:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) դարձել էր արծաթե, իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

--00—ՀԶ