Կրակի կառավարման մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

ՊՆ

Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ, հայտնում են ՊՆ-ից։

Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ։

Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ։

--00--ԱԱ