Սիգնի Ռիսալոն Նարեկ Մկրտչյանին ներկայացրել է Էստոնիայում երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրե

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի վերաբերյալ էստոնական փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորություններին։

Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականության կարևորությանը՝ կողմերը շեշտել են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի զարգացման, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման ուղղություններով շարունակական աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստեղծել աշխատանքային խմբեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու նպատակով։

--00--ԱՀ