ՕԵԿ-ին դատի են տվել․ քարոզչական վահանակներ է պատվիրել, փողը չի տվել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մի ժամանակ իշխող կոալիցիայի անդամ, հետո ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օրինաց երկիր» կուսակցությունից պարտատերերն իրենց գումարը պահանջում են արդեն դատական ճանապարհով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի փետրվարի 15-ին «ԷԳԱ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության՝ պահանջելով 240 հազար դրամ: Նշենք, որ «ԷԳԱ» ՍՊԸ-ն իրականացնում է գովազդային վահանակների տեղադրման և դրանց միջոցով արտաքին գովազդային գործունեության իրականացման աշխատանքներ: Ասել է թե` ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը պատվիրել է համապատասխան քարոզչական վահանակներ, սական գումարն այդպես էլ չի վճարել:

Նշենք, որ այս ԱԺ ընտրություններում էլ պարտվելուց հետո Արթուր Բաղդասարյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Ի դեպ, ՕԵԿ-ին պարտքերի համար դատի էին տվել նաև Արթուր Բաղդասարյանի ղեկավարման ժամանակ, ընդ որում՝ երբ այս կուսակցությունը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի անդամ էր. 2013թ. ՕԵԿ-ին դատի էր տվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով տարածքի վարձակալության գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: