Փաշինյանի կողմից արկածախնդրություն է՝ առանց երաշխիքների զիջումներով խաղաղության պայմանագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

«Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի միայն ԼՂ-ի ժողովրդի մասնակցությամբ և վերջ, առավել ևս, երբ այդ դիրքորոշումն ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, չէ՞ որ բոլորն ասում են, որ Արցախի կարգավիճակի հարցում պետք է մասնակցություն ունենա Արցախի ժողովուրդը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ասել է, որ Արցախը պետք է լինի բանակցություններում, և Փաշինյանն իրավունք չունի Արցախի անունից հանդես գալու. «Ընդդիմությունը պետք է պահանջ դնի, որ ՀՀ որևէ իշխանություն Արցախի անունից հանդես գալու իրավունք չունի, որոշումները ստորագրվելուց առաջ պետք է հանրաքվեի դրվեն»: 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ երաշխիքներ չկան, որ խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանը չի խախտի այն, քաղաքագետը նշեց. «Մեղմ ասած՝ պետության ղեկավարի կողմից արկածախնդրություն է՝ առանց երաշխիքների, զիջումներով ու նվաստացումներով  խաղաղության պայմանագիր կնքել»:

Մանրամասները՝ տեսանյութում։