Տիգրան Սարգսյանը պատմել է ԵԱՏՄ տարածքում թվային նոր նախաձեռնությունների հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News

․

Եվրասիական զարգացման բանկն ու (ЕАБР) և Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման ռուսաստանյան հիմնադրամը (РФРИТ) համագործակցելու են ԵԱՏՄ տարածքում թվային ծրագրերին աջակցելու հարցում: Ինչպես հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը, համապատասխան հուշագիրը ստորագրել են РФРИТ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պավլովն ու ЕАБР-ի կառավարման փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

«РФРИТ-ի հետ համագործակցությունը մեզ համար շատ հեռանկարային է: Այս առումով մենք հնարավորություն ունենք նպաստել եվրասիական տարածաշրջանի թվայնացմանը: ЕАБР-ի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» և, ընդհանրապես, բանկի լիազորությունները ի վիճակի են լրջագույն աջակցություն ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում թվային ծրագրերի իրականացմանը», - ասել է Սարգսյանը: 

Եվրասիական զարգացման բանկի կողմից Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման ռուսաստանյան հիմնադրամի հետ համագործակցելու է Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը», որի շրջանակներում հիմնական առաջնահերթություն են դիտարկվելու արդյունաբերության, առևտրի, աշխատաշուկայի, գյուղատնտեսության, կրթության, տրանսպորտի, բեռնափոխադրումների և այլ ոլորտների թվայնացումը:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» հիմնվել է 2020 թ-ի հունիսին: Հիմնադրամի նպատակն է  Եվրասիական զարգացման բանկի անդամ պետություններին աջակցությունն է՝ թվայնացման գործում: 

Սարգսյանի գլխավորած հիմնադրամի առաջին ծրագիրը «Ճանապարհորդում ենք առանց քովիդ» հավելվածն էր, որը համավարակի ամենաբուռն շրջանում հնարավորություն տվեց բացել օդային հաղորդակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների միջև: Այս պահին հեռախոսային հավելվածից, որը վկայում է ուղևորի չվարակվածության մասին, բացի ՀՀ-ից և Ռուսաստանից օգտվում են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ուզբեկստանն ու Ադրբեջանը: 

2022 թ-ին հիմնադրամը կներկայացնի իր նոր՝«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հեռախոսային հավելվածը:

--00--ԱՀ