Ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանի իշխանությանը «քլնգող» թեմաները հրահանգել են չբզբզալ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:

Մասնավորաբար, «Ռաշա թըդեյ» լրատվականի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը շատ կոշտ շեշտադրումներով հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին Հայաստանում, դասական արևմտյան մանիպուլ յացիաների արդյունք էր, իսկ ռուսների համար ավելի անտանելի է այն հանգամանքը, որ այս փորձով հայ հեղափոխական «փորձագետները» փորձում են աջակցել ռուսական սեկտորին:

Թերթի տեղեկություններով՝ այսպիսի կոշտ արձագանքների հանձնարարություններն իջեցված են ռուսական իշխանությունների վերնախավից՝ հայ կառավարիչներին սթափեցնելու համար:

Մեր աղբյուրների պնդմամբ, այս գործում ինդիկատոր է հանդիսացել նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը: Սակայն այս պատմության մեջ կա ևս մի նրբագույն սեգմենտ. ՖԲ–ում այս թեման բավական նրբորեն շրջանցվեց, ինչը նույնպես պատահական չէր: Ըստ տեղեկությունների՝ կառավարության ղեկավարը իշխանությանը «հպատակ» օգտատերերին հորդորել է թեման «չբզբզել», որպեսզի կրակը հարկադրաբար չուժեղանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: