«Ժողովուրդ»․ Աննա Վարդապետյանի առաջադրումը «շոկային» է եղել դատախազության աշխատակիցների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 18, 24News

anna-vardapetyan.jpg

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների եւ, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչեւ վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՀԶ