ԱԽՔ-ն ամերիկացի պաշտոնյային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

նկար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:

--00—ԼՄ