ՊՆ-ից հաստատել են սահմանին զոհված զինծառայողի մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 19, 24News

8585.jpg

Երեկ՝ հունիսի 18-ին, Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Այս մասին 24News-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Այս պահին իրավիճակը կայուն է, Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել, ինչ տևողությամբ է եղել, և ինչ զինատեսակից է զինծառայողը զոհվել, տեղեկություն չունեմ, զոհվածի ինքնությունը դեռ պարզ չէ»,- նշեց նա:

Պաշտպանության նախարարությունից հաստատեցին զոհի մասին լուրը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

--00—ՀԶ
 

Տեսանյութեր