Արսեն Թորոսյանը բազմիցս նշել է, որ սեփական բժշկական հիմնարկ չունի․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Thumbnail

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որում անդրադարձել է պետպատվերի գումարների անհամաչափ բաշխման մասին տեղեկություններին:

Մասնավորապես գրել է.

«Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են (http://moh.am/#1/919) բժշկական կազմակերպությունների 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները:

Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով, ինչի մասին նախարարը բազմիցս շեշտել է իր խոսքում։

Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները, և «Աստղիկ» ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ:

Ինչ վերաբերում է «սեփական ծառը ջրելու» մղումներին, ապա Արսեն Թորոսյանը բազմիցս նշել է, որ սեփական բժշկական հիմնարկ չունի և 2011-2015թթ., 2016-2018թթ. զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը»: